Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկները հանդես կգան Սանկտ Պետերբուրգի և Խաբարովսկի մրցաշարերում


  
դիտումներ: 493

Մայիսի 7-ից հայ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Խաբարովսկում և Սանկտ-Պետերբուրգում:


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգ կմեկնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաև մարզիչ Կարեն Ղազարյանը::
Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Խաբարովսկում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Սամվել Մելիքյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 81 կգ քաշային Արտյոմ Գալստյանը:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: