Հայերեն   English   Русский  

Երևանի տարբեր հատվածներում տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում,լուսանկարներ,տեսանյութ


  
դիտումներ: 575

Քիչ առաջ Երևանի տարբեր հատվածներում տաքսու վարորդները բողոքի ակցիա են սկսել՝փակելով մի շարք ավտոճանապարհներ։

«Մեր միակ խնդրանքն ու պահանջը այն է, որ մեզ ինչ-որ մի հատված տան մեքենաները կայանելու համար, որ ոչ մարդկանց խանգարենք, ոչ երթուղային ավտոբուսներին խանգարենք, ոչ էլ մեզ անիմաստ տուգանեն: մենք չենք պահանջում, որ անվճար տրամադրեն կայանատեղիները, կարող են հստակ գումար սահմանել: Կարևորը ներկայիս վիճակը չլինի, որ ամեն օր կանգնելուց 5000 դրամ տուգանվեմ: Ո՞ւր գնանք աշխատենք, հանցագործություն չենք անում, մարդկանց սպասարկում ենք մեր մեքենաներով ու փորձում ենք մեր ընտանիքը պահել»,-իրենց բողոքն էին ներկայացնում տաքսու վարորդները:

ՏԱՔՍԻ

Տաքսու վարորդները այս պահին բողոքի ակցիա են իրականցնում Աբովյան, Կորյուն փողոցներում, Ազատության պողոտայում, Նորքի զանգվածում և Երևանի մի շարք այլ հատվածներում:

Բողոքի ակցիան շարունակվում է, մինչդեռ քաղաքացիները և ոստիկանները պահանջում են բացել ճանապարհները և կաթվածահար չանել երթևեկությունը: Տաքսու վարորդներն էլ իրենց հերթին պնդում են, որ ցույցը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հստակ լուծումներ չեն առաջարկվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: