Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը 2019թ. ոսկու գնման համաշխարհային առաջնորդ է դարձել


  
դիտումներ: 446

Ռուսաստանը 2019թ. ոսկու գնման համաշխարհային առաջնորդ է դարձել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդին (World Gold Council):

Խորհրդի տեղեկություններով՝ Մոսկվան 55,3 տոննա ոսկի է գնել,իսկ 2018-ին՝ 274,3 տոննա:Երկրի ընդհանուր ոսկու պաշարը ավելի քան 2168 տոննա է։

Նշվում է, որ Մոսկվան այդպիսով ձգտում է նվազեցնել իր անկախությունն ամերիկյան դոլարից՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնման դեպքում:

Երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանը, որը փորձում է տարբերակել իր ակտիվները՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին:

Ոսկու ակտիվ գնորդների ցանկում են նաև Թուրքիան, Ղազախստանը, Էկվադորը, Կատարն ու Կոլումբիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: