Politico պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիության հիմնական խնդիրը եվրոպացիների մոտ «կոլեկտիվ լիբիոյի» կորուստն է: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ Եվրոպայի բնակիչները դադարել են «միմյանց սիրել»:
Նա նաև հավելել է, որ դա ազդում է ԵՄ ինստիտուտների նկատմամբ վստահելիության վրա:
Յունկերն ընդգծել է, որ դրա պատճառով եվրոպացիների քաղաքական նախասիրությունները սկսել են փոխվել: