Հայերեն   English   Русский  

Ես ոչ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 683

Երկու օր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործի շրջանակներում:

Այսօր լրագրողների հետ զրույցում նախարարը ասել է, որ ինքը ոչ թե ինչ որ մեկի դեմ է ցուցմունք տվել, այլ պատասխանել է առաջդրված հարցերին:

«Գործով արվող իրավական պրոցեսներին ես ներգրավված եմ, ինձ հայտնի տեղեկատվությունն տրամադրել եմ հարցերին ի պատասխան։ Դա չի նշանակում, որ դա ինչ–որ մեկի դեմ է, կողմ է կամ համար է։ Ես գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ։ Ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի։ Եկեք այս հարցին այլևս չանդրադառնանք, որովհետեւ իրավական գործընթաց է ընթանում, իսկ իմ կարծիքը շատ քիչ է որևէ եզրակացություն անելու համար»։

Իր և Սանասարյանի հարաբերությունների մասին խոսելիս Արսեն Թորոսյանը ասաց, որ իրենք լավ, մտերիմ հարաբերությունների մեջ են, սակայն այդ մտերմությունը չպետք է խանգարի ճշմարտության բացահայտմանը:

«Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Որպես ՀՀ առողջապահության նախարար չունեմ որևէ ընկեր, բարեկամ, հարազատ»,– ասել է Թորոսյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: