Շարլիզ Թերոնի անսպասելի խոստովանությունը՝ Անջելինա Ջոլիի մասին
Ինչպես հայտնի է, հոլիվուդյան երկու դերասանուհիների՝ Շարլիզ Թերոնի և Անջելինա Ջոլիի միջև թշնամանքի մասին արևմտյան լրատվամիջոցները բավական հաճախ են տեղեկություններ տարածում: Գրում է Elle.ru-ն:
Իսկ դերասան Սեթ Ռոգենին այնուամենայնիվ հաջողվել է «Watch What happens Live» շոուի ընթացքում ճշմարտությունը պարզել Թերոնից:
«Ես նրան այնքան էլ լավ չեմ ճանաչում: Մենք հանդիպել ենք միայն միջոցառումների ժամանակ, առավել ևս երբևէ ընկերներ չենք եղել և չենք հաղորդակցվել: Բայց նա միշտ շատ հաճելի և ու բարեհամբույր է եղել», - դիվանագիտորեն պատասխանել է Թերոնը:
Այդ պահին Ռոգենը կատակել է, որ ինքը վաղուց դերասանուհու հետ թշնամական հարաբերությունների մեջ է և նույնիսկ իրեն վիրավորական արտահայություններ է թույլ տվել Ջոլիի հասցեին:
Թերոնն անկեղծորեն բարկացել է, իսկ դերասանը ստիպված է եղել արագ շտկել ստեղծված տհաճ իրավիճակը՝ ներողություն խնդրելով Ջոլիից: