Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Կիմ Չեն Ընի այցի մասին Պոմպեոյի խոսքերը


  
դիտումներ: 412

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հրթիռային գործարկումներ իրականացնելու Հյուսիսային Կորեայի որոշումը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ՌԴ կատարած այցի հետ կապելը բացարձակապես կոռեկտ չէ: Գրում է Russian.rt.com-ը:

Նման կերպ Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն խոսքերը, թե ԿԺԴՀ ղեկավարը որոշել է հրթիռային փորձարկումներ իրականացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«Նման պնդումը բացարձակապես կոռեկտ չէ, այդ մասին կարելի է բացարձակապես միանշանակորեն հայտարարել», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Պոմպեոն ընդգծել էր, որ ԿԺԴՀ-ն իրականացրել է հրթիռային փորձարկումները Կիմ Չեն Ընի՝ ՌԴ կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: