Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 398

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս մտադիր չէ Չինաստանի հետ առևտրի պատճառով միլիարդավոր դոլարներ կորցնել: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ Ամերիկան տարիներ շարունակ 600-ից մինչև 800 մլրդ դոլար է կորցրել առևտրի պատճառով:

«Չինաստանի հետ մենք կորցնում ենք 500 միլիարդ դոլար: Կներեք, բայց մենք այլևս չենք պատրաստվում նման կերպ շարունակել», - գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, կբարձրացնի մի շարք չինական ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչև 25%:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: