Վաղը հնարավոր է մեկը քնից արթնանա ու նորից անհիմն հայտարարույթյուններ անի. Գագիկ Ծառուկյան
ասելով, որ ինքը չի խախտել Սահմանադրությունը և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Այսօր Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է, որ թեև վարչապետը ճիշտ է նկատում, որ ներկայիս Հայաստանում բիզնեսը պաշտպանելու կարիք չկա ու պատգամավորները պետք է չզբաղվեն ձեռնարկատիրությամբ, սակայն մի բան էլ պետք է հաշվի առնել, որ բիզնեսի զարգացման համար հարկավոր են կապեր, ներդրումներ, վստահություն, քանի որ, ըստ նրա, ցանկացած ներդրում ու ծրագիր տեղի է ունենում ծանոթության կլոր սեղանի շուրջ:
Անդրադառնալով իր պատասխան նամակին՝ Ծառուկյանը նշել է. «Ես տվել եմ թե իրավական, թե քաղաքական բոլոր պատասխանները: Բոլորն էլ գիտեն, որ Ծառուկյանը հանձնել է իր ընկերությունների կառավարումը, լինում է, որ այդ ընկերություններ տարիներով չեմ գնում: Այս անիմաստ խոսակցությունները միայն վնասում են մեր երկրին: 18 ներդրողներ, որ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, արդեն մտավախություն ունեն, որ կարող է վաղը մեկը քնից արթնանա ու նորից անհիմն հայտարարույթյուններ անի: Ներդրողը պետք է վստահ լինի իր ներդրումը անելիս, հակառակ դեպքում տուժելու է միայն մեր տնտեսությունը»: