Հայերեն   English   Русский  

Գիտնականները հայտնել են վաղաժամ մահվան հիմնական պատճառը


  
դիտումներ: 529

Միացյալ Նահանգների Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ միայն ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ տառապում են սրտային անբավարարությունից, որը գիրությունով և շաքարախտով է պայմանավորված: Ընդ որում՝ ակնկալվող կյանքի տևողությունը կրճատվում է, իսկ սրտային հիվանդությունները հիվանդանոցում հայտնվելու և մահվան հիմնական պատճառն են դառնում: Գրում է Lenta.ru-ն:

Հետազոտողները վերլուծել են 1999-2017 թթ. ընկած ժամանակահատվածում մոտ 48 միլիոն մարդու մահվան հիմնական և այլ պատճառների վերաբերյալ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալները: Ընդ որում՝ նրանք հստակեցրել են 35-84 տարեկանում մարդկանց շրջանում սրտային անբավարարության մահացության գործակիցը:

Պարզվել է, որ 2012 թ. սրտի հետ կապված խնդիրներից ավելի մեծ թվով մարդիկ են մահանում: Գիտնականների գնահատականներով՝ այդ վիճակի պատճառով վեց միլիոն մարդ է տառապում, իսկ հիվանդների համար կանխատեսումը ընդհանուր առմամբ անբարենպաստ է:

Գիտնականների կարծիքով՝ այդ տագնապալի իրավիճակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ ռիսկի գործոնների նվազեցման վրա` ներառյալ արյան բարձր ճնշումը, բարձր խոլեստերինը և շաքարախտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: