Ռուսաստանն Իրանից բացատրություն է պահանջել
դիտումներ: 1097
Այս մասին, РИАНовости-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:
Լավրովի խոսքով` ներկայիս բանակցությունները հնարավորություն են տալիս բացատրություն ստանալ հենց առաջին ձեռքից:
Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերն արգելափակել են միջուկային համաձայնագրի մի շարք կետերի իրականացումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքից մասնակիորեն հրաժարվելու մասին և ծանուցում ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Չինաստանի դեսպաններին: