Հայտնի է Sukhoi Superjet-100-ի օդաչուների գլխավոր սխալը
դիտումներ: 817
Նրա խոսքով` կայծակի հարվածը չէր կարող վտանգ ներկայացնել Sukhoi Superjet-100 ինքնաթիռի համար: Սիտկինը նշել է, որ իր պրակտիկայում ինքնաթիռին 13 անգամ կայծակ է հարվածել, սակայն որևէ հետևանք չի եղել:
«Նրանք փնտրել են ամպեր, կայծակներ, հետևել են, թե ինչ է տեղի ունենում ինքնաթիռի հետ, սակայն ոչինչ տեղի չի ունեցել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ օդաչուները կայծակի ժամանակ չեն անջատել սարքավորման մի մասը: Այդ իսկ պատճառով նրանք մնացել են առանց կապի, առանց ավտոմատ սարքավորման»,-ասել է վաստակավոր օդաչուն: