Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նստաշրջանը
Խորհրդարանը շարունակում է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկումը:
Քննարկումից առաջ պատգամավորները քվեարկեցին արդեն իսկ քննարկված օրենքի նախագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին , ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ներկայացրած ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, Կառավարության ներկայացրած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Կառավարության ներկայացրած ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Այժմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին: