Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին ԱՄՆ-ում վրացական օղու գործարան է բացել


  
դիտումներ: 651

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մորիսվիլ քաղաքում ճաճայի (վրացական օղի) արտադրության գործարան է բացել՝ «Լազիկայի ճաճա» անվանումով, հաղորդում է Грузия օнлайн-ը:

Սահակաշվիլին ֆեյսբուքյան էիր էջում հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝ գրելով՝ «Հազիվ թողեցին բացեմ գործարանը»:

Գործարանի տնօրեն Դավիթ Ցկիպուրիշվիլին ասում է, որ գործարանը միևնույն ժամանակ վրացական համայնքի համար հավաքատեղի է դարձել:

Ամերիկյան շուկայում վրացական ճաճան կարտադրվի կալիֆորնիական խաղողից: Գործարանը կկարողանա օրական մի քանի տոննա օղի արտադրել:

Գործարանի բացման ժամանակ Ամերիկայի վրացիների առջև իր ելույթում Սահակաշվիլին Վրաստանը «խոհարարական գերտերություն» է անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: