Հայերեն   English   Русский  

Կառավարությունը 15 միլիոն դրամ է տրամադրել Երևանում սպորտային պարերի աշխարհի առաջնության անցկացման համար


  
դիտումներ: 647

Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնության մայիսի 18-ին կանցկացվի Հայաստանում:

Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնության մայիսի 18-ին կանցկացվի Հայաստանում:

ՀՀ կառավարությունը Երևանում մինչև 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնության կազմակերպման համար Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացրեց 15 մլն դրամ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հարցը ներկայացրեց կառավարության նիստում՝ իր խոսքում մասնավորապես նշելով.

«2019թ. մայիսի 17-18-ին Երևան քաղաքում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնություն: Սա շատ արժեքավոր միջոցառում է մարզաձևում: Ըստ ֆեդերացիայի կողմից ներկայացված տվյալների, մասնակցող երկրների քանակը 34 է: Մենք սպասում ենք հոսք, Հայաստան ժամանելու են 1200 հոգուց ավելի մարդ: Այն խթան կհանդիսանա նաև զբոսաշրջության համար: Առաջնության կազմակերպման համար առաջարկում ենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից տրամադրել 15 մլն դրամ` միջոցառումն անցկացնելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: