Հայերեն   English   Русский  

Հորս առաջադրված մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան


  
դիտումներ: 612

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Նիստից առաջ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է, որ այսօր արդար դատաքննություն է ակնկալում:

«Հույս ունեմ, որ այսօր արդար որոշում կլինի: Հայրս չի ընդունում առաջադրված մեղադրանքը և ես համաձայն եմ նրա հետ: Ես ինքս էլ պնդում եմ, որ մեղադրանքը անձնական վրեժխնդրություն է: Մենք բոլորս համամիտ ենք այն ամենին, ինչ ասում են մեր պաշտպաններն, ու ասում է նաև հայրս: Բազում փաստեր են եղել դատավարության և դրան նախորդած ժամանակահատվածում, որոնք ապացուցել են մեր տեսակետները: Թող պատասխանատվություն կրի նա, ով կազմակերպել է մարտի մեկի սպանությունները, բայց էն սկզբունքը, որ դե մեկը պիտի պատասխան տա, ինձ թվում է սխալ է: Այսօր նախ ակնկալում ենք, որ ապօրինի խափանման միջոցը կվերացվի»,-ասել է Լևոն Քոչարյանը:

Նշենք, որ դատարանի բակում Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել և պահանջում են փոխել վերջինիս խափանման միջոց կալանքը: Նրանք նույնիսկ փորձեցին մտնել նիստի դահլիճ, սակայն ոստիկանները ասացին, որ թեև նիստը դռնբաց է, բայց դահլիճում այդքան մարդու համար տեղ չի լինի:

Այս պահին սկսվել է դատավարությունը, իսկ ցուցարարները շարունակում են իրենց ակցիան դատարանի բակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: