Արթուր Աբրահամի տան դիմաց վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes G-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու դիմել փախուստի
Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ 20-ամյա Արթուր Հ.-ին, 26-ամյա Թելման Հ.-ին եւ 23-ամյա Ավետիս Ք.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը դիմել է փախուստի, իսկ Ավետիս Ք.-ն մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Արթուր եւ Թելման Հ.-երը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց եւ դիմել փախուստի։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը եւ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վարորդին հայտաբերելու ուղղությամբ։