Օրեր առաջ թշնամու կրակոցից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել
դիտումներ: 536
որ մայիսի 4-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել: Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Զորոգլյանն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 4-ին, ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: