Հայերեն   English   Русский  

Ձեզ կարող են հարցաքննել. Հոլանդիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին


  
դիտումներ: 426

Հոլանդիայի (Նիդեռլանդներ) արտգործնախարարությունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք կարող են ենթարկվել հարցաքննությունների կամ այլ ստուգումների:

Նախարարության պաշտոնական կայքում արված հայտարարությամբ մասնավորապես ասվում է.

«Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններ համարվող խմբավորումների անդամ լինելու կասկածանքով այդ երկրի օդանավակայաններում ոստիկանությունը կարող է ստուգել ձեր հեռախոսները կամ մյուս էլեկտրոնային սարքերը: Հարցաքննության կարող եք ենթարկվել Թուրքիայի սահմաններից դուրս ձեր արած հայտարարությունների, ինչպես նաև սոցմեդիայում արած գրառումների համար: Հորդորում ենք ճամփորդելիս այդ ամենը նկատի ունենալ»:

Նաև նշվում է, որ նախազգուշացումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Թուրքիա մեկնած Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարանի դոկտոր Թունա Ալթընելը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից: Ալթընելը մեղադրվում է Լիոնում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ «ահաբեկչության օգտին քարոզչություն» անելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: