Հայերեն   English   Русский  

Քոչարյանի պաշտպանները դատարանին ներկայացրին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը


  
դիտումներ: 365

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

20 րոպե ընդմիջումից վերադառնալուց հետո Քոչարյանի պաշտպանները ներկայացրին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու վերաբերյալ: Սակայն միջնորդության հարցը քննարկելը հետաձգվեց այնքան ժամանակով, մինչև պաշտպանական կողմը միջոցներ կձեռնարկի, որ երաշխավորները ներկայանան դատարան, քանի որ նրանք պետք է ստանձնեն պատասխանատվություն, եթե խափանման միջոցի փոփոխությունից հետո մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 13-ին սկսված դատական նիստում, որը շարունակվում է այսօր, քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: