Վրաստանը 100% եվրոպական պետություն է դարձել. Յունկեր
դիտումներ: 648
«ԵՄ-ի սահմաններից դուրս Վրաստանն առաջին երկիրն է, որտեղ մենք եվրոպական դպրոց ենք բացել: Վրաստանը 100% եվրոպական պետություն է դարձել», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:
Նա նշել է, որ Արևելյան գործընկերության հաջողությունը կախված է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ մասնակից երկրներից, որոնք «կիսում են ընդհանուր արժեքները` ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»:
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները հայտարարել էր Վրաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի կասեցման հնարավորության մասին ապաստան պահանջող մեծ թվով անօրինական միգրանտների պատճառով: