Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել
Նրանք զրուցելեն ընթացիկ իրավիճակի մասին: Փաշինյանն ասել է, որ իրենք չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու ժամը, սակայն կարևորել է հետագա բանակցություններն ու Արցախի ներգրավվածությունը այդ բանակցություններում:
«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշել է վարչապետը։