Հայերեն   English   Русский  

Մայր բուհը դարձավ 100 տարեկան


  
դիտումներ: 933

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ մայիսի 16-ին Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։

1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Համալսարանում դասերը մեկնարկել են 1920 թվականի փետրվարի 1-ին՝ նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի դասախոսությամբ:

Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան, իսկ արդեն 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարան:

1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։

Այսօր համալսարանում գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Մայր բուհը մինչ օրս տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։

Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել թե Երևանում, թե Գյումրիում: Միջոցառումները տեղի կունենան մայիսի 16-ին և 17-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: