Հայերեն   English   Русский  

Արցախի նախագահները ժամանեցին դատարան


  
դիտումներ: 589

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան:

Նրանց ծափերով դիմավորեցին դատարանի նիստերի դահլիճում գտնվող Քոչարյանի աջակիցները: Նրանց անձամբ դատարանի դահլիճում դիմավորեց Ռոբերտ Քոչարյանը: Նախագահները դատարանում պնդեցին Քոչարյանին կալանքից ազատ արձակելու իրենց երաշխավորությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ Քոչարյանի գործով խափանման միջոց կալանքը փոխարինելու վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: