Ադրբեջանը հաջորդ շաբաթ կանցկացնի հերթական լայնածավալ զորավարժությունը
դիտումներ: 426
ներգրավվելու են նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ այս անգամ զորավարժությունները ղեկավարելու է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Զորավարժությունը անցկացվելու է մայիսի 20-24-ը, որի ընթացքում խաղարկվելու է պաշտպանական-հակահարձակողական սցենար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հավաստմամբ՝ մայիսի 20-24-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունների մասին պաշտոնական Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին: