Թուրքական բանտից փախուստի դիմած Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել
«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ:
Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ:
Շնորհակալութիւն կը յայտնեմ նախ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ յետոյ բոլոր անոնց որոնք օգտակար եղած են այս պատուին արժանանալուս»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արմատներով հայ հրապարակախոս, հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը թուրքական հետապնդումնրի հետևանքով փախուստի է դիմել թուրքական բանտից և ապաստանել Հունաստանում: Նիշանյանը միշտ էլ չի թաքցրել իր հայկական արմատները և բացահայտ խոսել հայոց Ցեղասպանության մասին: