Հայերեն   English   Русский  

Ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի. ԲՀԿ-ական պատգամավոր


  
դիտումներ: 998

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Րոպեներ առաջ, առաջնորդվելով օրենքի պահանջով, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով տեղեկացրեցինք, որ ս/թ փետրվարի 20-ին՝ ժամը16:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում ենք համազգային մեծ հավաք:

Մենք վստահ ենք, որ պահն է` ասելու վե՛րջ արտագաղթին, վե՛րջ աղքատությանը, վե՛րջ ամեն օր ժողովրդին կրկին ու կրկին հուսախաբ անելուն և անդունդը գցելուն: Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը:

Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին:Եվ ինչպես ժողովուրդը կորոշի, այդպես էլ կլինի:

Կրկին հիշեցնեմ, որ մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: