Հայերեն   English   Русский  

Բժիշկները հայտարարել են Բոբի Քրիստինա Բրաունի վնասվածքների իրական պատճառը


  
դիտումներ: 1712

Ռոուզել քաղաքի ոստիկանությունը, որը զբաղվում է Բոբի Քրիստինա Բրաունի գործի հետաքննությունով, բարձրաձայնել է, թե ինչի պատճառով են աղջկա մարմնի վրա կապտուկներ առաջացել:

Պարզվել է, որ դրանք նրա քաղաքացիական ամուսնու՝ Նիկ Գորդոնի կողմից նրան ծեծի ենթարկելու հետևանք չեն, այլ վթարի հետևանք, որը տեղի էր ունեցել ողբերգությունից չորս օր առաջ: Գրում է Starslife.ru-ն:

US Magazine պարբերականի փոխանցմամբ՝ հունվարի 27-ին Բոբի Քրիստինա Բրաունը վարել է Jeep Liberty ավտոմեքենան, սակայն կորցրել է կառավարումը և բախվել մեկ այլ մեքենայի:

Դեպքի վայր ժամանած բժիշկները Բոբի Քրիստինայի և մյուս վարորդի մոտ վնասվածքներ են հայտնաբերել:

Չնայած աղջկա ծանր վիճակին՝ նրա հարազատները հույսները չեն կորցնում և խնդրում են բոլորին աղոթել նրա առողջության համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: