Հայերեն   English   Русский  

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն. Գարեգին Բ


  
դիտումներ: 345

Այսօր՝ մայիսի 20-ի վաղ առավոտից սկսված բողոքի ակցիաներին դատական համակարգի դեմ անդրադարձել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:

Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Կոչից հետո այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել հանրապետության տարբեր դատարանների առաջ: Նրանք թույլ չեն տալիս, որ դատարանների աշխատակիցները մտնեն դատարաններ:

Վարչապետը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց ցուցարարներին ու խնդրեց ժամը 13:30-ին բացել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: