Սկարլեթ Յոհանսոնը պատրաստվում է երրորդ անգամ ամուսնանալ
Զույգի սիրավեպի մասին լուրեր արևմտյան լրատվամիջոցները սկսեցին տարածել 2017 թ., սակայն նրանք որոշ ժամանակ չէին շտապում գովազդել իրենց հարաբերությունները: Առաջին անգամ դերասանուհին և սցենարիստը միասին հանրությանը ներկայացան նույն տարվա ձմռանը: Իսկ կարմիր գորգի վրա նրանք որպես զույգ հայտնվեցին անցյալ տարվա ապրիլին, երբ Ժոստը որոշել էր աջակցել սիրելիին «Վրիժառուները. Անավարտության պատերազմ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերայի շրջանակներում: Ֆիլմում դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին:
Եթե Ժոստի համար այս ամուսնությունն առաջինն է լինելու, ապա Յոհանսոնի համար այն երրորդը կլինի: Երեք տարի շարունակ դերասանուհին ամուսնացած է եղել դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ, իսկ այնուհետև երկու տարի Ռոմեն Դորիակի հետ, որին 2014 թ. դուստր պարգևեց:
Աստղային զույգի հարսանիքի ամսաթիվը, ինչպես հայտնում են աղբյուրները, դեռևս նշանակված չէ: