Հայերեն   English   Русский  

Ծառուկյանի թիկնազորը զինաթափել են. Armtimes.com


  
դիտումներ: 1604

Փետրվարի 14-ին ստուգվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 հոգի ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն, հաղորդում է Armtimes.com-ը:

Նշենք, որ իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ տարիների ընթացքում Ծառուկյանը իր տարածքները հսկող ՊՊՎ աշխատակիցների շարքը համալրել է յուրայիններով, որոնց լրացուցիչ խրախուսում է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին հետեւյալը. «Այս ամենը դիտեք ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում եւ վերանայվում են ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը»:

Ի դեպ, չի բացառվում, որ Ծառուկյանի հետ կնքված պայմանագրերը վերանայվեն, որոշները նորից չկնքեն:

Armlur.am կայքն այսօր տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, «տվյալ դեպքում խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները. դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: