Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում Պորոշենկոյի դեմ պետական դավաճանության մեղադրանքով գործ է հարուցվել


  
դիտումներ: 532

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության մասին հոդվածով: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է, հետաքննությունը սկսվել է Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովի հայտարարության հիման վրա:

Հետաքննությունների պետական բյուրոյի տվյալներով` գործը հարուցվել է երեք հոդվածով` «սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն կամ տապալելուն կամ պետական իշխանությունը բռնագրելուն ուղղված գործողություններ», «պետական դավաճանության» և «ռազմական պաշտոնյայի իշխանության կամ պաշտոնական լիազորությունների չարաշահմանն ուղղված գործողություններ»:

Խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի դեպքերի մասին է, որոնք կապված են Ուկրաինայի ռազմածովային նավատորմի նավերի խմբի Սև ծովից դեպի Ազովի ծով` Կերչի ուղղությամբ անցնելու հետ:

Ավելի վաղ դատախազությունը նախաքննություն էր սկսել, երբ դատավորները բողոքել էին Պորոշենկոյից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: