Հայերեն   English   Русский  

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանությունում բացատրություն է տվել 7 անձ


  
դիտումներ: 539

Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժնում:

Անկախին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։

Մայիսի 18-ինՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: