Զելենսկին կարող է Ռուսաստանի հետ բանակցությունների հարցով հանրաքվե անցկացնել
դիտումներ: 936
Այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:
«Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցը... մենք դիտարկում ենք ազգային հանրաքվեի անցկացումը, որպեսզի քվեարկեն ոչ միայն պատգամավորներն ու ոչ միայն նախագահը: Որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը այդ որոշումը կայացնի», - հայտարարել է Բոգդանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հույս էին հայտնել, որ Ուկրաինայի նախագահը պատասխանատու կերպով կմոտենա երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև կվերադառնա Ռուսաստանի հետ դեսպանների փոխանակման գործին: