Հայերեն   English   Русский  

Երևանի ավագանու հերթական նիստը. օրակարգում փողոցների անվանափոխության հարցն է


  
դիտումներ: 568

Այսօր՝ մայիսի 22-ին գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը:

9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգում են մասնավորապես Երևանում մի շարք փողոցների անվանափոխության, հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցերը: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյան նախաձեռնությամբ քննարկվում է Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցը, Մաշտոցի պողոտան, Գրիգոր Լուսավորիչ փողոցը անվանափոխել՝ Սուրբ Մովսես Խորենացու փողոց, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց:

Թեհմինե Վարդանյանը իր ելույթում նշեց, որ որևէ իրավական փաստաթղթում փոփոխություն չի լինելու, ինչպես նաև բյուջեում փոփոխություն չի նախատեսվում:

«Լույս» խմբակցության նախաձեռնությանը դեմ են արտահայտվել իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամները: Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը, կողմ լինելով առաջարկված փոփոխություններին, հետաքրքրվել է, թե որն է դեմ լինելու պատճառը:

«Կա՞ էստեղ ինչ-որ մեկը, որ կարծում է, որ Խորենացին, Մաշտոցը, Գրիգոր Լուսավորիչը սուրբ չեն: Ասեք իմանանք, որ դուք էդպես եք կարծում, մենք էլ ասենք, որ դա ձեր դիրքորոշումն է, թե չէ խառնել եք Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հետ, ինչ-որ իրավական, ոչ իրավական փաստարկներ եք ներկայացնում»,-ասել է Առաքելյանը:

Քիչ առաջ իշխող խմբակցությունը արդեն իսկ մերժել է Մովսես Խորենացու և Մաշտոցի փողոցների անվանափոխության նախագծերը, սակայն Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանափոխության հարցը ընդունվել է:

Այժմ քննարկվում են օրակարգային այլ հարցեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: