Հայերեն   English   Русский  

9 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպական խաղերին


  
դիտումներ: 681

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը որոշել է մարզիկների, որոնք հանդես կգան Եվրոպական երկրորդ խաղերում:

Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի 9 մարզիկով` 8 տղա և 1 աղջիկ: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Եվրոպական խաղերը կայանալու են հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: