Յունկերը մեկնաբանել է բրեքսիթի շուրջ ստեղծված իրավիճակը
«Ես կցանկանայի այո ասել կրկնակի հանրաքվեի անցկացմանը` չնայած համոզված չեմ, որ դրա արդյունքը շատ կտարբերվեն», - հայտարարել է Յունկերը` հավելելով, որ ԵՄ երկրները կարող են հետևել Մեծ Բրիտանիայում Բրեքսիթի շուրջ քննարկումներին:
Ընդ որում` Յունկերն ընդգծել է, որ, նրա կարծիքով` բրեքսիթյան գործընթացն ավարտին հասցնելու լավագույն ձևը Բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ կազմից դուրս գալու գործարքի ընդունումն է, որը ներկայացրել է վարչապետ Թերեզա Մեյը:
Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ կազմից մարտի 29-ին, սակայն Համայնքների պալատի անդամները 3 անգամ հրաժարվեցին Բրեքսիթի պայմանների շուրջ ներկայացված համաձայնագրի նախագծից: