Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ում կոչ են արել Ռուսաստանին լքել Ղրիմը


  
դիտումներ: 867

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես չի ճանաչում Ղրիմի պատկանելիությունը Ռուսաստանին և կոչ է անում Ռուսաստանին լքել թերակղզին: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությունը տեղադրված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

«Ուղղակի, որպեսզի հասկանալի լինի` դաշինքը չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի անօրինական և ապօրինի բռնակցումը, և մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել Ղրիմից դուրս գալ և դադարել Ուկրաինայի արևելքում զինյալներին աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է Պիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Նա նաև պահանջել է Մոսկվայից ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնք ձերբակալվել էին 2018 թ. նոյեմբերի 25-ին Կերչի ուղղությամբ ռուսական սահմանը ապօրինի հատելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնած Զելենսկին հայտարարել էր, որ մտադիր է Ղրիմը վերադարձնել Կիևի վերահսկողությանը:

Ընդ որում` Կրեմլում ընդգծել են, որ «նման հարց չի կարող գոյություն ունենալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: