Թիլերսոնը գնահատել է առաջին հանդիպման ժամանակ Պուտինի և Թրամփի պատրաստվածությունը
դիտումներ: 413
Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ամերիկյան կողմը ավելի կարճ հանդիպում է ակնկալել, սակայն այն երկու ժամ տևողությամբ նիստի է վերածվել` տարբեր աշխարհաքաղաքական խնդիրների քննարկմամբ:
«Մենք շատ ժամանակ ենք անցկացրել` քննարկելով, թե ինչպես է Պուտինը օգտագործեց ցանկացած հնարավորություն, որպեսզի հասներ նրան, ինչին ձգտում էր: Նախապատրաստման տարբերություն կար, և այն ստեղծեց անհավասար դիրք», - նշել է աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չէր բացառել, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում կարող է տեղի ունենալ: