Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին կարծում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պետք է պահպանի պաշտոնը նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք: Գրում է Gazeta.ru-ն:
Կոլոմոյսկին հայտարարել է, որ Ավակովը «երաշխավոր» է և «ինքն իրենով մեծություն»:
Օլիգարխի կարծիքով` երկրի ՆԳՆ ղեկավարը ևս հինգ տարի կմնա իր պաշտոնում:
«Նա բոլորի համար հարմար թեկնածու է: Նա երաշխավոր է», - եզրափակել է Կոլոմոյսկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավակովն անհապաղ Իտալիա է մեկնել: