Հայերեն   English   Русский  

Լավրովը մեկնաբանել է Մերձավոր Արևելք ամերիկացի զինվորականների ուղարկումը


  
դիտումներ: 725

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի որոշումը Մերձավոր Արևելք 1500 զինվորականների ուղարկումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելք և Աֆրիկայի հյուսիս լրացուցիչ 1500 զինվորականներ ուղարկելու նախագահ Թրամփի որոշմանը, պետք է նշել, որ միշտ երբ ռազմական ներուժը բարձրանում է, ռիսկերը մեծանում են: Ես մեծ հույս ունեմ, որ Վաշինգթոնից հարգելի նախկին հրամանատարների, քաղաքական գործիչների, դիվանագետների կողմից Իրանի դեմ պատերազմի գաղափարի անխոհեմության վերաբերյալ հնչող խելամիտ ձայները լսելի կդառնան», - հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքերով` «դրա համար հույս կա»:

«Ամերիկյան ղեկավարության ոչ բոլոր անդամներն են ագրեսիվ ձգտումների հակված», - հավելել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Իրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Մերձավոր Արևելք 1500 զինվորական ուղարկելու ԱՄՆ-ի որոշման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: