Ստամբուլի ընտրությունների մասին սոցհարցման արդյունքներ
դիտումներ: 470
Ըստ սոցհարցման արդյունքների՝ երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն 4 միավորով առաջ է իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմից:
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուն: Սակայն մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները և նշանակեց նոր ընտրություններ: