Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի
դիտումներ: 1385
Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ
այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:
Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:
Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: