Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ծնկի վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի մարզման ժամանակ, հայտնում է Globo Esporte-ն:
27-ամյա ֆուտբոլիստը ցավ է զգացել մարզման ժամանակ և թիմի բժշկի հետ լքել խաղադաշտը:
Բրազիլիայի հավաքականը պատրաստվում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 7-ը։ Խմբային փուլում բրազիլացիների մրցակիցները կլինեն Բոլիվիան, Վենեսուելան և Պերուն։