Կուրցն ակնակլում է արտահերթ ընտրություններից հետո նորից Ավստրիայի կանցլեր դառնալ
դիտումներ: 623
«Ավստրիացիները որոշում կկայացնեն: Մենք կունենանք նոր խորհրդարան, և, իհարկե, հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ շարունակել աշխատանքս որպես երկրի դաշնային կանցլեր: Ցանկանում եմ շարունակել մեր ուղին», - Kronen Zeitung պարբերականը մեջբերում է Կուրցի խոսքերը:
Մայիսի 27-ին Ավստրիայի Ազգային խորհուրդը անվստահություն հայտնեց կանցլերին և հանրապետության կառավարությանը:
Դա երկրի կառավարական ճգնաժամի հետևանք դարձավ:
Մայիսի 28-ին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կառավարությանն ազատեց իր պարտականություններից: