Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է նախանշված միջոցառումներն ու շտապ վերադառնում է Հայաստան


  
դիտումներ: 874

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքային այցի ընթացքում ուղեկցող լրագրողների հայտնի է դարձել, որ Փաշինյանը որոշել է չմասնակցել մի շարք օրակարգային միջոցառումների ու վերադառնում է Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում աշխատանքային այցի շրջանակում նախատեսված որոշ միջոցառումներն ու որոշել է շտապ վերադառնալ Հայաստան։

Նուր-Սուլթանից այս մասին հաղորդում է Factor.am-ի թղթակիցը։ Ըստ կայքի` Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: Չեղարկվել է նաև Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:

Ըստ նույն աղբյուրի` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան:

Մինչ այդ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխան չի նախատեսված։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: