Պարոնայք, ադրբեջանցիներ, իմ սիրտը այս կողմում է. Պոզները` Ղարաբաղի մասին
«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Հաճույքով կմեկնեի, բայց չեմ հասցնում: Ես կգնայի, որպեսզի արտահայտեի իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ իմ սիրտը այս կողմում է, այլ ոչ թե այն», - ընդգծել է Պոզները Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:
Նա նաև ընդգծել է, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», որն իր մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Պոզների խոսքերով` նույնիսկ եթե Ադրբեջանը իրեն «սև ցուցակում» ներառի, միևնույն է ինքը հանգիստ կքնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզները Երևան է ժամանել մասնակցելու հայերեն լեզվով իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսին: