Զինակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության մեջ է, կարող է զորակոչվել նույն զորամաս
Պաշտպանության փոխնախարար, հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանն ասել է, որ այս նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի միջնակարգ մասնագիտական հաստատությունների սովորողներին բանակում ծառայության տարկետում ստանալ մինչև ուսման ավարտը:
«Օրենքն ընդունելու դեպքում կստեղծվի ավագ ենթասպաների ներգրավման հնարավորություն որպես «Հասանելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման» ծրագրի շահառուներ: Օրինագծի մեկ այլ դրույթ է պայմանագրային ծառայության մեջ մտնել ցանկացողների տարիքի բարձրացումը մինչեւ 40 տարեկան՝ ներկա 36-ի փոխարեն: Նախագիծը նաև նախատեսում է, որ զինակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության մեջ է, կարող է զորակոչվել նույն զորամաս, եթե նա համապատասխանում է ծառայության պայմաններին այդ զորամասում»,-ասել է Բալայանը։