Հայերեն   English   Русский  

Կարծեմ Էդմոն Մարուքյանը ԵՊՀ-ի ռեկտորի հավանական թեկնածուներից մեկի հետ ընկերական հարաբերություններ ունի. Հովհաննես Հովհաննիսյան


  
դիտումներ: 914

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօրվա նիստում դիմելով պատգամավորներին՝ կոչ արեց

զերծ մնալ բուհերը քաղաքականացնելու նախկին վատ սովորությունից և թողնել, որ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը ընտրի ռեկտոր:

«Համալսարանում այսօր տեղի է ունենալու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն: Այս հարցի շուրջ մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ նյութերով, որոնք պարզ է, թե որ ճյուղից, ու որ աղբյուրից են գալիս: Բայց այդ տեղեկությունը, որ տարածում է նաև մեր ընդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, իմ համար շատ զարմանալի է: Չնայած, եթե անկեղծ ասեմ, զարմանալի չէ, քանի որ ինչքան գիտեմ հավանական թեկնածուներից մեկի հետ ընկերական հարաբերություններ ունի:Արդեն մի քանի անգամ Մարուքյանը գրառում է կատարել, որ իշխանությունների թեկնածուն է ընտրվելու, արդեն պարզ է՝ ում են նշանակելու: Եթե արդեն պարզ է, ուրեմն ինչու՞ ենք խորհրդի նիստ անում, եթե գիտի պարոն Մարուքյանը, թող միանգամից ասի էլ խորհրդի նիստ չարվի: Նմանատիպ հայտարարությունները ճնշում են գործադրում խորհրդի անդամների վրա, չթողնելով նրանց ազատ կամընտրական իրենց իրավունքը իրացնել»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ վերջինիս՝ եթե պատգամավորները ցանկանում են բուհերին օգուտ տալ, ապա դա կարող են անել՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: