Կառավարության որոշմամբ Արմավիրում 26 ընտանիքներ անհատույց բնակարան կստանան
դիտումներ: 352
ըստ որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը հատկացվելու է Արմավիրի մարզպետարանին, որպեսզի այն հետագայում անվճար տրամադրվի 26 ընտանիքների:
Հիմնական զեկուցող, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը անհրաժեշտություն համարեց այդ ընտանիքներին տուն տրամադրելը: Նախարարը նշեց, որ ներկայումս այդ 26 ընտանիքներն ապրում են երկու շենքերում, որոցից մեկը 3-4-րդ կարգի վթարային է, մյուսն էլ հրդեհից այնպես է տուժել, որ անհնար է այդտեղ բնակվել: